10808 դիտում
20:17 10-07-2018
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:
Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:
Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար:
Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ նյութեր
1273 դիտում
19:15 17-12-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն
2789 դիտում
10:36 23-11-2017
Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն
4020 դիտում
22:14 28-09-2016
Արցախի խորհրդարանական պատվիրակությունը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն է մեկնել
Այս բաժնից
865 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան
928 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
682 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է