56620 դիտում
18:59 23-05-2023
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Վանաձորում պատրաստվում են պայքարել ավտոմեքենաների մգեցված ապակիների դեմ. առաջինը ստուգվեց քաղաքապետի որդու ավտոմեքենայի ապակիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա հունիսի 1-ից, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացնելու և հայտնաբերելու են այն ավտոմեքենաները, որոնց ապակիների լուսաթափանցելիության չափը կլինի խախտված և այդ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության նվազագույն աշխատավարձի 25-ապատիկի չափով:
Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:
Երեկ՝ մայիսի 22-ին,ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություներով, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակ էին ներկայացել ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները:
Նրանց էին մոտենում մեծ թվով վարորդներ, ովքեր պարեկներին խնդրում էին, որպեսզի ստուգվի իրենց ավտոմեքենաների թաղանթապատ ապակիների լուսաթափանցելիության աստիճանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկներին առաջինը մոտեցող վարորդներից մեկը եղել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի որդին՝ Հայկ Փելեշյանը, ում ավտոմեքենայի ապակիների թաղանթը ստուգելուց հետո նա պատրաստակամություն հայտնեց տեղում հեռացնելու թաղանթը:
Համապատասխան սարքի միջոցով պարեկները ստուգում էին լուսաթափանցելիության աստիճանը, իսկ շատ վարորդներ էլ չսպասելով հունիսի 1-ին, պարեկների հետ հենց տեղում հեռացնում էին թաղանթը:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)