Սերբիայում ցույցեր են անցկացվում նախագահ Վուչիչի դեմ
Բելգրադում բազմահազարանոց նոր ցույց է անցկացվել ընդդեմ բռնության, որը կազմակերպվել է ընդդիմության կոչով։ Ցուցարարները պահանջում են ուժային կառույցների ղեկավարների և նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը։ Նրանց կարծիքով՝ հենց նրա կառավարման ավտորիտար ոճն է բռնություն հրահրում երկրում, ինչը մայիսի սկզբին հանգեցրել է 2 զանգվածային ջարդերի։ Հաղորդում է Euronews-ը։
Ակտիվիստները շրջափակել են նաև Սերբիայի հանրային հեռուստատեսության շենքը. ընդդիմադիրները հեռուստաալիքի ղեկավարությանը մեղադրում են նախագահական կուրսը քարոզելու մեջ։
Շաբաթ օրը Բելգրադում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն նախագահի։ Ընդդիմությունը չզլացավ մեղադրել իշխանություններին այս հանրահավաքին քաղծառայողների վրա ճնշում գործադրելու մեջ։
Այս ֆոնին Սերբիայում 11 տարի իշխանության ղեկին գտնվող Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց, որ լքում է իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Այժմ այն կգլխավորի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։