Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությունը
Թուրքիայում այսօր տեղական ժամանակով ժամը 08։00-ին սկսվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությունը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, ով երկիրը ղեկավարում է 2003 թվականից և ընդդիմության միասնական թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղուն։
Առաջին փուլի արդյունքներով երրորդ տեղը զբաղեցրած և ձայների ավելի քան 5%-ը ստացած Սինան Օղանը իր կողմնակիցներին հորդորել է երկրորդ փուլում քվեարկել Էրդողանի օգտին։ Միևնույն ժամանակ Օղանը նախագահի թեկնածու էր առաջադրվել Նախնի դաշինքի կողմից, որի մաս կազմող մյուս՝ Հաղթանակ կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ աջակցություն էր հայտնել Քըլըչդարօղլուին։
Թուրքիայում քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով 17։00-ին, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկի գործընթացը։ Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն կեսգիշերին մոտ։