Ուկրաինան ի զորու է վերականգնել 1991 թվականի պետական սահմանները․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները՝ ազատագրելու Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված տարածքները եւ վերականգնելու 1991թվականի սահմանները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը նշել է, որ Ուկրաինան սեփական սահմանները վերականգնելու, այդ թվում՝ բռնազավթված Ղրիմի թերակղզին վերադարձնելու իրավունք և հնարավորություն ունի։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի օգնությունն ուղղված է Ուկրաինայի 1991 թվականի սահմանների վերականգնմանը։