871 դիտում
12:20 26-05-2023
Ղազախստանը մտադիր չէ ստեղծել միութենական պետություն կամ միանալ դրան. Տոկաևի խոսնակ
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը, մեկնաբանելով երկրի ղեկավարի վերջին ելույթը, ասել է, որ Ղազախստանը մտադիր չէ ստեղծել միութենական պետություն կամ միանալ արդեն գոյություն ունեցողին, բայց հանդես է գալիս նախաձեռնությունների տարանջատման օգտին երկու ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում, որոնք բոլորովին այլ նպատակներ ունեն։
Ինչպես գրում է rus.azattyq.org կայքը, վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովում Տոկաևը, խոսելով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հայեցակարգային և գաղափարական հիմքերի մասին, ասել էր, որ պետք է հաշվի առնել միութենական պետության գոյությունը՝ ի դեմս Բելառուսի և Ռուսաստանի։
«Միջոցառման ընթացքում նախագահը մի շարք հայտարարություններ արեց, որոնք այսօր լայնորեն քննարկվում են փորձագիտական հանրության կողմից։ Այս առումով ուզում եմ նշել, որ պետության ղեկավարի առանցքային ուղերձն այն էր, որ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրումը կարող է և պետք է ընթանա բացառապես տնտեսական հունով։ Դրանից դուրս գալը խախտում է կազմակերպության կանոնադրական փաստաթղթերի նպատակները, սկզբունքներն ու խնդիրները»,- գրել է Ժելդիբայը ֆեյսբուքյան իր էջում։
Նա նաև նշել է, որ «իրոք, այսօր ԵԱՏՄ երկու անդամները՝ Ռուսաստանը և Բելառուսը, ցույց են տալիս մերձեցման ավելի բարձր և սերտ մակարդակ»։
«Ինչպես նշել է պետության ղեկավարը, իրականում խոսքը մեկ ժողովրդի և պետության մասին է։ Եվ այս առումով շատ կարևոր է առանձնացնել նախաձեռնությունները երկու ինտեգրացիոն նախագծերի շրջանակում, որոնք բոլորովին այլ նպատակներ ունեն։ Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետություն», - ասվում է Տոկաևի խոսնակի հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր
2245 դիտում
10:40 19-10-2021
Փաշինյանը պետք է Հայաստանը տանի միութենական պետություն և հեռանա․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
32426 դիտում
17:50 23-03-2022
Օրակարգ. Զելենսկին փրկեց բոլորիս. միութենական պետություն լինելու է և Հայաստանը չի կորցնի իր անկախությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1087 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
850 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
805 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ