211652_close_icon
views-count26105 դիտում article-date 09:19 25-05-2023

Մահվան ելքով վրաերթ Քաջարանում․ անվտանգության մասնագետը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Ալիկ Ե․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Տերյան - Խանջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Կարեն Մ․-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին անգիտակից վիճակում իր ավտոմեքնայով տեղափոխել է «Քաջարան» բժշկական կենտրոն և այդ մասին ահազանգել Ոստիկանության Քաջարանի բաժին։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Քաջարանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամը 23։00-ին «Քաջարան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Քաջարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ալիկ Ե․-ն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում որպես անվտանգության մասնագետ։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր