211652_close_icon
views-count1024 դիտում article-date 20:15 24-05-2023

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը հրաժարվի խաղաղության օրակարգից և շարժվի ընդդիմության տրամաբանությամբ

Բրյուսելում արձանագրվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.600  քկմ տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հյտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե որևէ մեկն ասում է, որ չենք ճանաչում Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ չենք ճանաչում նաև Հայաստանի՝ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը: Եվ հնարավորություն ենք տալիս, որ ոչ ոք այդ տարածքային ամբողջականությունը չճանաչի։ Հիմա, ըստ էության, մենք ստեղծել ենք առնվազն բարձրագույն քաղաքական մակարդակում պարտավորություն այդ տարածքային ամբողջականությունը ճանաչելու։ Այդպիսով արձանագրում ենք այն ապօրինի ներխուժումները, ագրեսիաները, որոնք տեղի են ունեցել ՀՀ նկատմամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
 

Նմանատիպ նյութեր