Արցախի նախագահի հայտարարության մեջ Բաքվի հետ երկխոսելու հստակ դիրքորոշում կա․ Հակոբ Արշակյան
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ մայիսի 23-ի ուղերձին՝ նշելով, որ Արցախի նախագահի հայտարարության մեջ հստակ դիրքորոշում կա Բաքվի հետ երկխոսելու վերաբերյալ։
«Արցախի նախագահի հայտարարության մեջ հստակ դիրքորոշում կա, որ իրենք պատրաստ են խոսել Բաքվի հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են արցախցիների անվտանգությանն ու իրավունքներին, ու սա շատ կարևոր մոտեցում է։ Այդպես էլ պետք է լինի, իրենք պետք է խոսեն Արցախի ժողովրդի իրավունքներից և անվտանգությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արշակյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին հղած ուղերձում արցախցիներին կոչ էր արել չվհատվել և պատրաստ լինել պայքարի շարունակությանը՝ մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները և մեկ բռունցքի պես վճռական կերպով ծառայել նույն նպատակին՝ Արցախի ամրացմանն ու զարգացմանը: