6740 դիտում
15:15 05-04-2022
Հասկացա, թե ինչու է Գերմանիայի դեսպանությունում անհնար հերթ ամրագրել և ինչու՞ է այն վաճառվում տուրիստական գործակալություններում․ Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ընկերներիցս մեկը, ով 90-ականներին Գերմանիայում էր բնակվում, պատմում էր, որ Արևելյան և Արևմտյան Գերմանիաների գերմանացիների մեջ էական տարբերություն կա: Որպես օրինակ նշում էր, որ Գերմանիաների միացումից հետո նախկին Արևելյան Գերմանիայի բնակիչները գնում էին նախկին Արևմտյան Գերմանիայի խանութներ և գողություն անում, ինչը չէին կարող անել Արևելյան Գերմանիայում, քանզի այնտեղ բոլորը «բիթի էին»: Այդպես էլ՝ բոլոր բնագավառներում:
Գերմանիաների վերամիավորումից անցել է 33 տարի: Երկու Գերմանիաների գերմանացիները հիմնականում ինտեգրվել են: Սակայն, խորհրդային շունչը դեռ պահպանվում է Արևելյան Գերմանիայում ծնված և կրթություն ստացած անձանց մոտ:
Վերջերս գրել էի, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունում (German Embassy Yerevan) անհնար է այցելության համար հերթ ամրագրել, սակայն հերթը կարելի է գնել տուրիստական գործակալներից: Ինչու՞:
Պատահաբար, աչքովս ընկավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռիխտեր Վիկտորի կենսագրությունը: Վերջինս ծնվել է 1958թ Արևելյան (Խորհրդային) Գերմանիայում, լճացման տարիներին սովորել և ավարտել է Արևելյան Բեռլինի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը և միանգամից(՞) գործուղվել Մոսկվա(՞): Այնուհետև՝ Նովոսիբիրսկ և, ի վերջո, Հայաստան:
Կարդացի Ռիխտեր Վիկտորի կենսագրությունը և միանգամից հիշեցի ընկերոջս պատմածները: Հասկացա, թե ինչու է Գերմանիայի դեսպանությունում անհնար հերթ ամրագրել և ինչու՞ է այն վաճառվում տուրիստական գործակալություններում:
Ի՞նչ ասեմ, մեծ հաշվով, Ռիխտեր Վիկտորը մեղավոր չէ, քանզի ԽՍՀՄ-ն իրապես չարիքի կայսրություն էր:
Ուզու՞մ ենք, որ մեզանում վերանա դրա շունչը: Ուրեմն, պետք է անընդհատ բացահայտենք դրա կրողներին: Կարծում եմ, որ դրանում կարող են օգտակար լինել բոլորը: Տվյալ դեպքում ՝ Գերմանիայի ԱԳՆ-ն (Auswärtiges Amt), Գերմանիայի դաշնային ոստիկանությունը (Bundespolizei) և, նույնիսկ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և նախարար Արարատ Միրզոյանը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6924 դիտում
15:35 06-03-2015
Ինչու է ազատ վաճառվում կաստետ և ինչու է պատժվում միայն գնորդը. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»