988 դիտում
13:33 23-05-2023
Քննչական կոմիտեի քննիչները դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան
Քննչական կոմիտեի քննիչները պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:
Նա նշեց՝ սահմանվում է, որ Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին տրվում է հավելում՝ պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով:
Այվազյանի խոսքով՝ Քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են գերծանրաբեռնված: «2020 թ ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է 32 հազար 483 քրեական գործ, 2021-ին այդ թիվը կազմել է 41 հազար 883, 2022-ին՝ 59 հազար 830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021-ին այն բարձրացել և դարձել է 87 վարույթ, իսկ 2022-ին՝ 111 վարույթ: Տարեցտարի այս աճն ավելանում է»,-ասաց Այվազյանը:
Նրա խոսքով՝ քրեական գործերի նման աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամը հաճախ հասնում է 12-13 ժամի, հաճախ աշխատում են անգամ ոչ աշխատանքային օրերի ու ժամերի:
Ի պատասխան Արսեն Թորոսյանի հարցին՝ թե միջինում որքա՞ն են վարձատրվում ոչ ղեկավար պաշտոն զբաղեցնող քննիչները և հետևաբար այդ 92 տոկոս հավելման դեպքում ինչքա՞ն կկազմի նրանց աշխատավարձը, Այվազյանը պատասխանեց, որ, օրինակ սկսնակ քննիչի ամենացածր գործակցով վարձատրվող քննիչի աշխատավարձը կազմում է մոտ 300 հազար դրամ, հավելումների դեպքում կկազմի մոտ 570 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր
1772 դիտում
09:33 04-06-2022
Դատավորները աշխատավարձի 50 և 80 տոկոսի չափով հավելավճար կստանան. «Ժողովուրդ»
1855 դիտում
14:21 30-03-2023
56 տոկոսի համար ԱՊՊԱ-ի գները կնվազեն, 21 տոկոսի համար գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար կթանկանան. ԿԲ նախագահ
3655 դիտում
13:42 19-05-2022
Կենսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գնումների, վճարումների դեպքում 10 տոկոսի չափով հետվճար կստանան
Այս բաժնից
868 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
988 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
706 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին