3652 դիտում
13:42 19-05-2022
Կենսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գնումների, վճարումների դեպքում 10 տոկոսի չափով հետվճար կստանան
Հայաստանում կենսաթոշակառուները և նպաստառուներն իրենց քարտերով անկանխիկ եղանակով գնումներ և վճարումներ կատարելու դեպքում հաջորդ ամիս 10 տոկոսի չափով հետվճար կստանան: Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը հավանություն ստացավ Կառավարության այսօրվա նիստում:
«Հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, ապա հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից: Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5 000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները»,- ասաց Մկրտչյանը:
Հետվճարը տարածվելու է նաև կոմունալ ծախսերի վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով: Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-ական տոկոս համամասնությամբ:
Մինչև հունիսի 1-ը կհրապարակվի գործընկեր բանկերի ցանկը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. եթե հրապարակումից հետո որևէ կենսաթոշակառու տեսնի, որ այն բանկը, որի քարտով թոշակ է ստանում, գործընկեր բանկերի ցանկում չկա, հնարավորություն ունի՞ փոխելու բանկը, կենսաթոշակը ստանալու նախընտրելի բանկի միջոցով: Նախարարը հայտնեց, որ քննարկում ունեցել են բանկերի հետ, կան բանկեր, որոնք արդեն հստակ միանալու են նախագծին: Քաղաքացիները կկարողանան դիմել և միանալ այն գործընկեր բանկին, որը կդառնա կառավարության միջոցառման գործընկերը:
Փաշինյանը հարցրեց՝ փաստորեն ցանկացած տեղում անկանխիկ գործարքի պարագայում և նաև կոմունալ վճարներ կատարելու պարագայում այդ 10 տոկոսի հաշվառումն իրականացվելո՞ւ է: Նախարարը դրական պատասխան տվեց: Մկրտչյանը պարզաբանեց՝ կոմունալ վճարումներ կատարելու հետ կապված այն բանկերի բանկոմատների միջոցով, որոնց միջոցով նրանք կոմունալ վճարները կկատարեն, բանկը կտրամադրի դրա հետվճարը:
Վարչապետը հստակեցրեց՝ փաստորեն հուլիսի 1-ից սկսած ամեն ամիս այդ գումարը հետ կնստի թոշակառուի բանկային քարտի վրա: «Ընդ որում, մենք հիմա այս ծրագիրը փորձնական անում ենք 6 ամսով: Ծրագիրը կսկսի աշխատել, կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ հնարավորություններ և ինչ թերություններ կան: Եվ դրանք հընթացս գուցե լավարկենք»:
Իսկ, թե ինչու է 5 000 դրամի չափը դրվել՝ վարչապետն ասաց, որ հաշվարկել են միջին կենսաթոշակների չափը: Կան քաղաքացիներ, որոնք մինչև 200 հազար դրամ և ավելի կենսաթոշակ են ստանում: «Մենք այստեղ չենք ուզում դիսբալանս ստեղծել: Բայց մենք, իհարկե, կդիտարկենք, կտեսնենք, թե ինչ լավարկումներ են հնարավոր»,- ասաց Փաշինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտեց՝ ծրագրի շահառուների մեջ ներառել են նաև նպաստային քարտերը: Փաշինյանը հարցրեց՝ կան 1 000 նպաստառուներ, որոնք քարտով են ստանում և կան նպաստառուներ, որոնք քարտով չե՞ն ստանում: Նարեկ Մկրտչյանը դրական պատասխան տվեց՝ կարծիք հայտնելով, որ ծրագիրը լավ խթան կլինի, որ մնացածն էլ անցնեն անկանխիկի:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ, եթե թոշակառուն ուզում է անկանխիկ վճարելով 10 տոկոսի հետվճարը հետ ստանալ, թոշակը ստանալու առաջին օրերին պետք է կանխիկացում չանեն, քանի որ, եթե գումարը հանում են, մուտք անել այլևս հնարավոր չէ այդ քարտերին:
Վարչապետը կարևորեց, որ մարզերում բոլոր առևտրի կետերում այդ հնարավորությունը լինի, ֆորմալ չլինի: Ըստ Փաշինյանի՝ ծրագիրն ունի սոցիալական նշանակություն: «Մենք փորձում ենք սրանով որոշակիորեն մեղմել գնաճը: Սկզբում մտածում էինք, որ տարածվի միայն պարենային ապրանքների և դեղերի վրա: Սակայն հետո մտածեցինք, որ տարածվի և´ կոմունալ վճարների և´ բոլոր տիպի առևտրի համար: Սա իրոք կլինի սոցիալական աջակցություն»:
Նա կարևորեց նաև կենսաթոշակառուների կողմից արվող առևտուրը վերլուծել, մեծ տվյալների վերլուծությամբ հասկանալ, թե նրանք ինչի վրա են ծախսում հատկապես: «Այդ պարագայում գուցե թե վերլուծենք մեր սոցիալական քաղաքականությունը, որոշակի շտկումներ մտցնենք, ինչն ավելի հասցեական կլինի, որովհետև մեր և նախորդ կառավարությունների ծրագրում գրված է եղել, որ սոցիալական աջակցությունը պետք է լինի առավելագույնս հասցեական: Պատշաճ մակարդակի հետազոտություն չունենք, «կարիքի հասցեն» չունենք: Այս առումով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում էլ վերլուծական կարողություններ կան: Եվ ես սպասում եմ, որ մենք արդեն սեպտեմբերին կոնկրետ վերլուծություններ կունենանք, գուցե դրանք համադրենք մեր կողմից վարվող քաղաքականության հետ»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1855 դիտում
14:21 30-03-2023
56 տոկոսի համար ԱՊՊԱ-ի գները կնվազեն, 21 տոկոսի համար գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար կթանկանան. ԿԲ նախագահ
6635 դիտում
19:52 13-08-2020
ՀՀ վերադառնալու դեպքում կենսաթոշակառուները ամբողջությամբ կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակը
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»