Ռեզնիկովը տեղեկացրել է, թե երբ տեղի կունենա «Ռամշտայն» ձևաչափով հաջորդ հանդիպումը․ Unian
Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հաջորդ հանդիպումը («Ռամշտայն-12») տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Գրում է Unian-ը։
Պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է, որ արևմտյան ինքնաթիռները կարևոր տարր են դառնալու Ուկրաինայի երկինքը պաշտպանելու համար։
«Ժամանակակից ավիացիոն հարթակը հենց այն է, ինչ մեզ ներկայումս պակասում է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգում՝ պաշտպանելու մեր խաղաղ քաղաքները և մեր զինվորներին ճակատում»,- ասել է Ռեզնիկովը։
Միաժամանակ նախարարը դիմել է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին և խնդրել նրանց համբերատար լինել։
«Այն որոշումները, որոնք այսօր կայացնում են մեր գործընկերները մեզ ռազմական ինքնաթիռներ տրամադրելու հարցում, կարևոր փուլ են, բայց ոչ ճանապարհի վերջը: Այն կպահանջի ժամանակ, ռեսուրսներ և շատ հմուտ աշխատանք, մինչև մեր երկինքն ավելի ապահով դառնա: Մենք պետք է համբերատար լինենք»,- ընդգծել է Ռեզնիկովը:
Նա նշել է, որ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժեղացումը մնում է թիվ 1 առաջնահերթությունը։
«Մենք գործընկերների հետ կխոսենք «Ռամշտայն» ձևաչափով հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կուենանա հաջորդ շաբաթ: Պահում ենք շարքերը։ Կլինի հաղթանակ»,- ամփոփել է նախարարը։