211652_close_icon

Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն. Փաշինյան

views-count1099 դիտում article-date 12:38 20-05-2023
Երբ որ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա, պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով: Այս մասին նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե ինչպիսին են պետություն-եկեղեցի հարաբերությունները: Գրում է NEWS.am-ը։

Փաշինյանը նշեց, որ իրենց սկզբունքն այն է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության շրջանականերում:

«Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է  նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա  շրջանակներում  նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի եւ ընտրողների առաջ էլ, եւ այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա», - ընդգծել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր