211652_close_icon

«Կգերադասեի մանդատս ուտել, քան այն պահպանել ու գործունեություն ծավալել այն քաղաքական ուժից դուրս, որի կազմում մտել էի խորհրդարան»․ «Իմ քայլի» նախկին պատգամավորը՝ ԱԺ անկախ պատգամավորների վերաբերյալ

views-count7641 դիտում article-date 11:38 24-07-2020
Քանի որ այսօր արդեն թվով երրորդ պատգամավորն է հայտարարել, որ մտադիր է օրենսդրական աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր, կարծում եմ, որ օրակարգային է դառնում խմբակցությունից ինքնակամ դուրս գալու կամ հեռացվելու դեպքում մանդատից զրկելու նորմի օրենսդրորեն ամրագրումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ անդրադառնալով Սերգեյ Բագրատյանի՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալուն։ Գրառումը՝ ստորև․ «Քանի որ այսօր արդեն թվով երրորդ պատգամավորն է հայտարարել, որ մտադիր է օրենսդրական աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր, կարծում եմ, որ օրակարգային է դառնում խմբակցությունից ինքնակամ դուրս գալու կամ հեռացվելու դեպքում մանդատից զրկելու նորմի օրենսդրորեն ամրագրումը: Պառլամենտական երկրի ամենաքաղաքական մարմնում որևէ քաղաքական ուժ չներկայացնող կամ ընտրություններում բավարար քվե չստացած ուժի ներկայացուցիչներ իմ համոզմամբ չպիտի լինեն: Եթե ինչ-ինչ պատճառներով տվյալ գործչի աշխատանքն իր ընթացիկ կուսակցության հետ չի ստացվում կամ առկա են անլուծելի հակասություններ, ոչինչ չի խանգարում դուրս գալ և մեկ այլ թիմի հետ միասին պատրաստվել հաջորդ ընտրություններին: Ինչպես ասում են, կյանքն այդ կետում չի ավարտվում: Ամենայն հարգանքով գործընկերների որոշման հանդեպ (իսկ պարոն Սերգեյ Բագրատյանի` որպես պատգամավորի կարողությունները ես իսկապես շատ բարձր եմ գնահատում)` ինքս կգերադասեի մանդատս ուտեի, քան այն պահպանեի ու գործունեություն ծավալեի այն քաղաքական ուժից դուրս, որի կազմում մտել էի խորհրդարան»:

Նմանատիպ նյութեր