211652_close_icon
views-count14269 դիտում article-date 22:49 30-07-2022

Արտակարգ դեպք Հրազդանի կիրճում. հաստաբուն ծառը արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով կայանված VAZ-2109 մակնիշի ավտոմեքենան. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 21:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Տիգրան Մանուկյանն ու կրտսեր պարեկ Գևորգ Աբրահամյանը:
 
Պարեկները սահմանազատել են տարածքը, և փրկարարները սպասում են, մինչև կժամանեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի համապատասխան վարչության և բաժնի ծառայողները:
 
Ծառի տապալման հետևանքով վնասվել է կայանված VAZ-2109 մակնիշի ավտոմեքենան:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
 
Պարեկային ծառայությունը պարզում է մեքենայի տիրոջ ինքնությունը:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր