1102 դիտում
13:34 19-05-2023
Աշոտ Փաշինյանն առերեսման եկել էր խիստ պատրաստված. փաստաբան
«Որպես փաստական հանգամանքներ ներկայացվել են միայն Աշոտ Փաշինյանի ցուցմունքը ու տեսագրությունները, այն տեսագրփությունները, որոնք մենք ինքներս ենք հրապարակել, այլ որևէ բան չկա»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա մանրամասնեց, որ տեսագրություններով բուն դեպքը տեսանելի չէ, տեսանելի են միայն մեքենա նստելու և մեքենայից դուրս գալու հանգամանքները։
«Տիկին Գայանեին մեղսագրվում է այնպիսի արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում։ Առևույթ հանցանքի վերաբերյալ տեսագրությունները որևէ բան չեն պարունակում, ապացուցողական նշանակության որևէ բան չկա, հետևաբար միակ այդպիսի փաստաթուղթն ու ապացույցը հանդիսանում են պարոն Փաշինյանի ցուցմունքները»,-ասաց նա։
Վահան Հովհաննիսյանը նշեց, որ առերեսման ժամանակ կողմերը պնդել են իրենց ցուցմունքները։
«Ընդ որում, պարոն Փաշինյանը հանգամանալից պատրաստված էր այդ առերեսմանը։ Ես այսպիսի օրինակ բերեմ, որ անգամ կանխատեսել ու հաշվառել էր մեր կողմից տրվելիք բոլոր հարցերը։ Օրինալ, երբ պաշտպանական կողմը հարց տվեց, թե մինչև Ծերեթելիի «Երևան սիթի» հասնելը չկայի՞ն այլ լուսացույցներ, պարոն Փաշինյանը հայտարարեց. «ես կարող եմ պատասխանել նաև հաջորդ հարցին, լուսացույցներ եղել են, բայց կանաչ է եղել, հետևաբար չէի կարող իջնել»։ Այ այդպես պատրաստված էր նա եկել առերեսման, խիստ պատրաստված էր իրավական ու իրավաբանական առումով»,-ասաց Վ. Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր
10316 դիտում
13:54 18-10-2014
Դեռ բարև էլ ե՞ս տալիս, ա՛յ շան որդի. առերեսման ժամանակ այսպես է արձագանքել Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանին
5395 դիտում
23:30 18-05-2023
Առերեսման ժամանակ Աշոտ Փաշինյանը պնդե՞լ է իր ցուցմունքը․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում. aravot.am
4143 դիտում
22:31 01-05-2019
Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ առողջապահության նախարարի ցուցմունքի ու Սանասարյանի հետ առերեսման մասին. Aravot.am
Այս բաժնից
1450 դիտում
19:03 24-12-2024
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ
589 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
859 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել