211652_close_icon
views-count5395 դիտում article-date 23:30 18-05-2023

Առերեսման ժամանակ Աշոտ Փաշինյանը պնդե՞լ է իր ցուցմունքը․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում. aravot.am

Aravot.am-ը գրում է․

«Երեւան քաղաքի քննչական վարչությունում ավարտվեց զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի առերեսումը։ Գայանե Հակոբյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին ասաց, բովանդակային մանրամասներ չի կարող հաղորդել։

«Առերեսում քննչական գործողություն էր, առերեսում քննչական գործողության մասով բացասական որեւէ նկատառում չունենք։ Ըստ կարգի անցկացվեց։ Ժամը 23։00-ին ունենք դատական նիստ՝ մեր ներկայացված ձերբակալման դեմ բողոքի քննությունն է լինելու Շենգավիթի դատարանում։ Բովանդակային բան չեմ ասի, ավելի ուշ կխորհրդակցենք եւ մամուլի հետ կխոսենք։ Ամեն դեպքում բավական ծավալուն առերեսում էր»,- ասաց Մելիքյանը։

Հարցին, թե Աշոտ Փաշինյանը պնդե՞լ է իր ցուցմունքը, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․ «Շատ նոր բաներ չենք լսել»»։

Նմանատիպ նյութեր