94640 դիտում
12:33 18-05-2023
Գիշերային տագնապ «Սևան» քրեակատարողական հիմնարկում․ «ուղեղից թոփալը կամ թոփալները» չկարողացան դրոնով կասկածելի ապրանքները հասցնեն հասցեատիրոջը
Երեկ՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի աշխատակիցը հերթական անգամ ապացուցեց, որ ժողովրդին հայտնի «Սևանի բանտում» իրավիճակն ամբողջությամբ գնտնվում է իրենց վերահսկողության տակ, և որ հնարամիտ «ծալապակասները» ինչքան էլ փորձեն օդով, ջրով ու ցամաքով կասկածելի իրեր անցկացնեն «Սևան» քրեակատարողական հիմնարկ, մատնվելու են անհաջողության։
Հերթական բացահայտումը երեկ էր։ Պահպանության ապահովման բաժնի աշխատակիցն այդ ժամին նկատել է, որ դրոնի միջոցով ինչ-որ իր են նետել բանտի տարածք։ Նույն պահին բանտի ղեկավարության կողմից հայտարարվում է տագնապ։ Աշխատակիցները տարածքում զննություն են կատարում և պատժախցերի մասնաշենքի տանիքում հայտնաբերում են կպչում ժամպավենով ամրացված փաթեթ՝ մետաղյա կախիչով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր տեղեկություններով՝ փաթեթում առկա են եղել՝ 3 բջջային հեռախոս, USB լար, դատարկ, ապակյա ծխամորճ, «Լիրիկա» տեսակի 50 դեղապատիճ, 23,9 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, 6,7 գրամ թափանցիկ, 5,7 գրամ դեղնավուն բյուրեղանման զանգվածներ, 8,3 գրամ քաշով սև կպչուն զանգված, 2 ներարկիչ՝ յուրաքանչյուրում՝ 4,5մգ սուր հոտով անգույն հեղուկ:
Դեպքի փաստով «Սևան» քերակատարողական հիմնարկում նախապատրաստվել են նյութեր և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեակատարողական ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով կամ ովքերն են «ուղեղից թոփալները», ովքեր կասկածելով «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության վրա, դրոնի միջոցով փորձել է նման հակաօրինական արարք թույլ տալ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
3476 դիտում
17:32 19-06-2019
«Սևան» քրեակատարողական հիմնարկում տարածքի զննությամբ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ