65435 դիտում
14:16 17-07-2018
Արտակարգ դեպք Երևանում. Ուկրաինայից ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է կասկածելի նյութ. ոստիկանությունը որոնում է հասցեատիրոջը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները որոնում են Վահրամ Տեր Բ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա հուլիսի 13-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 1 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխամասում նշված անձի անունով փաթեթ է ուղարկվել, որը իրավապահների մոտ կասկած է առաջացրել։
Իրավապահները, բացելով այն, այնտեղ հայտնաբերել են 8 հատ դեղին գույնի պլաստամասե տարայով հեղուկ, 1 հատ սև գույնի սրվակով հեղուկ և 1 թափանցիկ պլաստամասե տարա, որի պատերին առկա է եղել սպիտակ փոշենման զանգված։
Ոստիկանները հայտնաբերվածը առգրավել են և ուղարկել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։
Կան կասկածներ, որ այդ ամենը թմրանյութ է։
Փաստի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ծանրոցի հետ կապված՝ ահազանգ է ստացվել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ չի բացառվում՝ ծանրոցում քիմիական նյութ լինի։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղում 34-ամյա Արմեն Պետրոսյանը ստացել է օգնություն՝ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խմբի բժշկի կողմից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
12:32 21-06-2024
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողներն արտերկրից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր
Այս բաժնից
15592 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35846 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց