39132 դիտում
15:29 16-05-2023
Երևանում պարեկները, որոնց արդեն կոչում են «զենքի մագնիս», վրացական համարանիշներով BMW-ի մեջ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ․ վարորդը չկարողացավ պարեկներին մոլորեցնել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը թե՛ Ոստիկանության կոլեգիայի նիստերի ժամանակ, թե՛ Պարեկային ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպմանը խիստ հանձնարարականներ են տվել, որ պետք է ուժեղացվի պայքարը ապօրինի զինամթերքների հայտնաբերման ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկների մի մասին արդեն այլ անունով են դիմում։ Այդ պարեկներին ասում են «զենքի մագնիս»։ Ու դրա պատճառն այն է, որ իրենց ծառայության ընթացքում 4-րդ գումարտակի պարեկներն այնքան զենք ու զինամթերք են հայտնաբերել, որ կարելի է մի ամբողջ գումարտակ զինել։
Այսօր՝ մայիսի 16-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-ին վաշտի պարեկներ Կարեն Սահադյանն ու Սամվել Հունանյանը՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Ազատություն պողոտա - Բաբայան փողոցի խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են վրացական համարանիշներով BMW մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը փորձել է պարեկներին համոզել, որ իր մոտ ամեն ինչ «օքեյ» է։ Սակայն պարեկների ուշադրությունից չի վրիպել, որ նրա ավտոմեքենայի սրահում զենքի նմանվող առարկա կա։
Պարեկները BMW-ի վարորդին տեղափոխել են Ոստիկանութան Արաբկիրի բաժին, ավտոմեքենան էլ՝ նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ավտոմեքենայում հայտնաբերվել է մարտական «Մակարով» տեսակի ատրճանակ։
Դեպքի փաստով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր, որոնք էլ փոխանցվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդը Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Արման Ղ-ն է։ BMW-ում եղել է նաև ուղևոր՝ Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Ա․ Աբտուկակխորինը։
Ոստիկանությունը պարզում է, թե այդ 2-ից ում է պատկանում ատրճանակը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
44412 դիտում
14:46 16-09-2017
Երևանում ոստիկանները BMW-ի մեջ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, կան բերման ենթարկվածներ
Այս բաժնից
16870 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ