1060 դիտում
13:31 16-05-2023
Կիևը ցանկանում է 50 F-16 կործանիչներ ստանալ Արևմուտքից. Politico
Ուկրաինան հուսով է արևմտյան դաշնակիցներից մինչև 50 F-16 կործանիչներ ստանալ: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ մարտական ինքնաթիռների թեման ուշադրության կենտրոնում լինի Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովում և Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակին:
«Ուկրաինան ցանկանում է ընդհանուր թվով 40-ից մինչև 50 F-16 կործանիչներ, որպեսզի երեք կամ չորս էսկադրիլիա ձևավորի իր երկինքը պաշտպանելու համար», - գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով Սակի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ «ոչինչ չունի ռուսական ինքնաթիռները կանգնեցնելու համար»:
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը, Զելենսկին ցանկանում է, որ F-16-ը դառնա գլխավոր թեմաներից մեկը մայիսի 19-21-ը Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովում և ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների՝ հուլիսին Վիլնյուսում կայանալիք հանդիպմանը։ Ըստ Սակի՝ Զելենսկին իր վերջին եվրոպական շրջագայության ժամանակ արևմտյան առաջնորդներից «հավաստիացումներ» է ստացել է, որ նրանք այդ հարցը կքննարկեն առաջիկա օրերին։
Հրատարակության տվյալներով՝ թեև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն կարող Կիևին առաջարկել F-16-եր, սակայն Սակը հայտարարել է, որ այդ երկրները «կարևոր ձայն ունեն միջազգային կոալիցիայում», և Ուկրաինան կցանկանար, որպեսզի նրանք «ոգեշնչեն» այնպիսի դաշնակիցների, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Թուրքիան։
Ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ ուկրաինացի օդաչուների ուսուցումը կսկսվի ամռանը, ինչպես նաև կշարունակվի մյուս երկրների հետ աշխատանքը Կիևին F-16 կործանիչների հնարավոր մատակարարման ուղղությամբ։ Երկուշաբթի օրը Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ քննարկել է «կործանիչների կոալիցիայի» ստեղծման հարցը։

Նմանատիպ նյութեր
1874 դիտում
17:49 16-04-2014
Թուրքական 4 կործանիչներ ներխուժել են Հունաստանի օդային տարածք. հունական կողմը նույնպես կործանիչներ է օդ բարձրացրել
886 դիտում
13:50 21-07-2023
Ուկրաինան կարող է F-16 կործանիչներ ստանալ մինչև տարեվերջ. Սպիտակ տուն
895 դիտում
16:20 16-05-2023
«Կառավարությունը ցանկանում է ձեզ կտրել Արևմուտքից»․ Մեթյու Բրայզան՝ Վրաստանի ժողովրդին
Այս բաժնից
730 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
820 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
637 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել