1219 դիտում
09:19 11-05-2023
Պապիկյանի հեռացման հարցը դեռ դրված է. փոխարինող են փնտրում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն արդեն տեւական ժամանակ է՝ մեկուսացել է իր թիմակիցներից՝ ՔՊ-ականներից, գրեթե ոչ ոքի հետ չի շփվում, շփվելիս էլ խիստ զգուշավոր է: Եթե անգամ ՔՊ-ականները նրա հետ քննարկելու որեւէ հարց են ունենում, դիմում են նրան, Պապիկյանը խուսափում է թիմակիցների հետ հանդիպումներից, նրանց պատասխանում է կարճ-կոնկրետ՝ թող մնա, հետո կքննարկենք, հետո կտեսնենք:
ՔՊ-ականների համար տարօրինակ է Պապիկյանի այս պահվածքը, քանի որ վերջինս մշտապես լավ հարաբերություններ է պահպանել թիմակիցների հետ, փորձել է տարաձայնությունները հարթել թիմի ներսում. հիմա փոխվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի պաշտոնից հեռացնել Պապիկյանին, քանի որ վերջինիս մեղադրում էր ՔՊ վարչության ընտրությունները կեղծելու, կուսակցության վարկանիշի հետ խաղալու համար, սակայն դա որեւէ կերպ չի հաստատվում:
Պապիկյանի պաշտոնանկության մասին լուրերը իսպառ փակվեցին, քանի որ Փաշինյանը այլ թեկնածու չուներ եւ առաջարկեց պաշտպանության նախարարին մնալ եւ շարունակել աշխատանքը:
Իսկ այս օրերին ՔՊ-ում չեն բարձրաձայնում, առերեւույթ ցույց չեն տալիս, բայց Փաշինյանի օրակարգում արդեն տեւական ժամանակ է՝ Պապիկյանի հեռացման հարցն էլի կա, պարզապես նրան դեռ փոխարինող չեն գտնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
865 դիտում
07:39 29-08-2024
Օրակարգում Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է. նրան փոխարինող չեն գտնում. «Ժողովուրդ»
2498 դիտում
09:14 06-06-2014
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին փոխարինող են փնտրում․ ՉԻ
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»