910 դիտում
13:59 10-05-2023
Ադրբեջանը 2023-ի պետբյուջեում կավելացնի պաշտպանական ծախսերը. Ալիև
Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի պետական բյուջեն վերանայելիս կավելացնեն պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը, այսօր հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հաղորդում է «Ազատությունը»։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը՝ առաջ ենք գնում։ Այս տարվա պետբյուջեում լրացումներ կկատարվեն, մի զգալի մասը կրկին նախատեսված է պաշտպանական նպատակներով։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Սպառնալիքներն աճում են, վտանգը մեծանում է, և մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք», - ասել է Ալիևը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի 2023-ի պետբյուջեն պաշտպանության և ազգային անվտանգության միջոցառումների ֆինանսավորման համար նախատեսում է 5,3 մլրդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով ավելի քան 3,1 մլրդ դոլար) կամ պետական բյուջեի ծախսերի 16 տոկոսը:

Նմանատիպ նյութեր
904 դիտում
11:14 19-10-2023
Թուրքիան 2024թ. 150 տոկոսով կավելացնի պաշտպանական բյուջեն
3064 դիտում
08:45 22-04-2016
Պաշտպանությանն ուղղված ծախսերը աճել են 4,2 տոկոսով, ոստիկանությանն ուղղված ծախսերը՝ 13.7-ով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
922 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
832 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
895 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է