949 դիտում
18:26 09-05-2023
«Հավաքվել է 150 հազարից ավելի ստորագրություն»․ Թագուհի Թովմասյանը՝ հանուն Արցախի ստորագրահավաքի մասին․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Երեկ երեկոյի դրությամբ հավաքվել է 150 հազար ավելի ստորագրություն օնլայն և օֆլայն տարբերակով ՀՀ-ից և Արցախից»,- Մոսկվա կինոթատրոնի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հանուն Արցախի ստորագրահավաքի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նա հայտնեց՝ ստորագրահավաքը շարունակվում է։ Ասաց, որ իրենք իրականացնում են յուրօրինակ հանրաքվե, և քաղաքացիներն իրենց կամքն են արտահայտում՝ կոնկրետ Արցախին աջակցություն հայտնելով։ Նա ասաց․ «Եթե մինչև հիմա մտայնություն կար, որ Արցախի հարցով ոչ մեկը չի հետաքրքրվում, և կարող է Արցախի ճակատագիրը տնօրինել ով ասես, քաղաքացիներն իրենց ստորագրություններով ապացուցում են, որ միայն հանրահավաքի եկող քաղաքացիները չեն, որ մտածում են Արցախի մասին։ Մարդիկ սիրով գալիս, ստորագրում են»։
Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ ինչքան շատ ստորագրություն հավաքենք, այնքան միջազգային ատյաններում մեր դիրքերը կամրանան և կապացուցեն, որ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն ամենևին ընդունելի չէ հայ ժողովրդի համար։
Հարցին՝ իսկ բանակցողը հաշվի առնո՞ւմ է այս ստորագրությունները, Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Մենք բանակցողի հետ բանակցությունների նստած ուժերին, երկրներին պիտի տեղեկացնենք, և ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ուղարկելու եմ աշխարհի բոլոր կենտրոններին այս ստորագրությունները և իրազեկելու, որ ՀՀ քաղաքացիների կարծիքը սա է, ոչ թե այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում, որը ոչ մի պահանջ չի ներկայացնում Արցախի մասով»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1689 դիտում
17:59 07-05-2021
Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելո համար Ճապոնիայում հավաքվել է ավելի քան 191 000 ստորագրություն
4382 դիտում
15:14 23-02-2018
Իշխող կոալիցիան նախագահի պաշտոնում կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը. հավաքվել է 60 ստորագրություն
1279 դիտում
09:44 01-06-2023
Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել․ «Փաստ»
Այս բաժնից
793 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1264 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
802 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել