Փաշինյանը Պուտինի հետ մայիսի 9-ի միջոցառումներին կհետևի Կարմիր հրապարակից, հետո կնախաճաշեն
Մոսկվա ժամանած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները մայիսի 9-ի տոնակատարություններին Պուտինի հետ կհետևեն Կարմիր Հրապարակից։ Այդ մասին հայտնում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS-ը։
Միջոցառմանը կհաջորդի ոչ պաշտոնական նախաճաշ։
Նշենք, որ Փաշինյանն արդեն ժամանել է Մոսկվա։ Օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Միջոցառմանը կհաջորդի ոչ պաշտոնական նախաճաշ։
Նշենք, որ Փաշինյանն արդեն ժամանել է Մոսկվա։ Օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարարը։