211652_close_icon
views-count1012 դիտում article-date 19:04 05-05-2023

«Հայաստանը՝ Թուրքիային, Արցախն՝ Ադրբեջանին». սա է եղել Արևմուտքի պլանը  «թավշյա հեղափոխությունից» մինչև վերջերս․ Ազատ Ադամյան

Ազատ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Հայաստանը Թուրքիային, Արցախն Ադրբեջանին». սա է եղել Արևմուտքի պլանը  «թավշյա հեղափոխությունից» մինչև վերջերս: 

Արևմուտքը փորձում է պլանը փոխել՝  և՛ Հայաստանը, և՛ Արցախն Ադրբեջանին(Իսրայելին), սրա մասին է խոսում ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն առ այն, որ Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում բանակցում են նաև էթնիկ փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության մասին, սա նախկին Խորհրդային Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձի մասին է, որոնց թիվը շատ մեծ է, այնպիսի թվի մասին է խոսքը, որը կարճ ժամանակ անց էթնիկ փոքրամասնությունից դառնալու է էթնիկ մեծամասնություն:

Ըստ Արևմուտքի խոսափողներից մեկի՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի, այս ամենը կարող է միս ու արյուն դառնալ հունիսի 1-ին՝ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ:

Սա արևմտյան, հակահայկական, հակառուսական, հակաիրանական պլանն է, որի համար աշխատում են ՀՀ իշխանությունները, միջազգային հանրությանն ապավինող «իմաստուն» քաղգործիչները, հակառուսականություն քարոզող, «ինքնիշխան» կեղծ ընդդիմադիրները, սև գործից հետո սրանց փոխարինելու համար դիրքավորված վաշխառուն իր թիմով և նմանատիպ այլ դեմքեր:
Այս ամենի դեմ հանուն Հայաստանի և Հայկականության դրսում պայքարում է Ռուսաստանը և հայկական սփյուռքի փոքրաթիվ, բայց ազդեցիկ ներկայացուցիչներ, ներսում՝ Հայ եկեղեցին(ոչ ամբողջ կազմով) և հատուկենտ իրական, անկեղծ ընդդիմադիրներ:

Աշխարհաքաղաքական քամուն հակառակ գործելը և Հայաստանը մեծ արկածախնդրությունների մեջ ներքաշելը մեկ պատճառ ունի՝ ազգային էլիտայի բացակայություն»:

 

Նմանատիպ նյութեր