211652_close_icon
views-count1291 դիտում article-date 13:07 03-05-2023

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար. Չավուշօղլուն հայտնել է պատճառը

Թուրքիան իր օդային տարածքը փակել է հայկական ավիաընկերությունների՝ դեպի երրորդ երկրներ չվերթներ կատարող ինքնաթիռների համար։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։

«Մենք փակել ենք օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ չվերթների համար։ Մենք ինքնաթիռները մեր երկիր կթողնենք անհրաժեշտության դեպքում, բայց օդանավերի եւ մասնավոր ջեթերի թռիչքը մեր երկրի օդային տարածքով թույլ չենք տա, քանի դեռ շարունակվում են սադրանքները։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք, ապա մենք այլ միջոցների կդիմենք»,- ասել է նա։

«Սադրանք» ասելով՝ Չավուշօղլուն նկատի է ունեցել օրերս Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի բացումը: Հուշարձանի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։

Նմանատիպ նյութեր