841 դիտում
10:56 02-05-2023
Մենք փնտրում ենք խաղաղություն և կայունություն 2 երկրների միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում․ Պատել
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ երեկ սկսված հայ-ադրբեջանական բանակցություններին:
«ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին այս շաբաթ բանակցություններն անցկացնելու նպատակով, քանի որ նրանք միասին աշխատում են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային հասնելու համար:
Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Դա մի բան է, որում նաև խորապես ներգրավված է ավագ համակարգող Բոնոն: Եվ դա մի բան է, որին մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել:
Եվ մենք կարծում ենք, որ այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն, և մենք ուրախ ենք նրանց ողջունել»,- ասել է Պատելը:
Անդրադառնալով ԱԳ նախարարների բանակցությունների հավանական հաջող արդյունքի վերաբերյալ Պետքարտուղարության տեսլականին՝ Պատելը նշել է. «Վերջիվերջո, երկու երկրների որոշելիքն է, թե ինչ է դա նշանակելու: Ի վերջո՝ մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասում հնարավոր է խաղաղություն: Դա այն է, ինչ մենք փնտրում ենք՝ խաղաղություն և կայունություն երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»։
Նա հրաժարվել է, որևէ այլ մանրամասն ներկայացնելուց՝ բոլորին խորհուրդ տալով սպասել բանակցությունների արդյունքներին:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
766 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4219 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1234 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար