16483 դիտում
17:40 25-04-2023
Արտառոց դեպք Երևանում․ ժամեր առաջ հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ մոխրակույտի չվերածված աղբատար KamAZ-ը բախվել է կայանված NIssan-ին, Nissan-ն էլ՝ Mazda-ին․ հավաքվածները կատակում էին՝ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 12 շենքի մոտ աղբատար ավտոմեքենան բախվել է կայանված 2 ավտոմեքենաների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են իրականցարել նույն վաշտի պարեկ Նուշիկ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Թոռնիկ Ղուկասյանը։
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում, KamAZ մակնիշի աղբատար բեռնատարը բախվել է Լևոն Պետրոսյանին պատկանող, կայանված Nissan Tida մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է Արտաշես Գաբրիելյանին պատկանող, կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային։
Վարթի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ժամանած հրշեջ-փրկարարները իրարից հեռացրել են KamAZ և Nissan Tida մակնիշի ավտոմեքնաները, ապա հոսանքազրկել Nissan-ը, փակոլ գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ աղբատար ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Ա․-ն է, ում ավտոմեքենան վթարից ժամեր առաջ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մոխրակույտի չէր վերածվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, ապրիլի 24-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փափազյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում աղբատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտաի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահամանազատել են նույն վաշտի պարեկ Նուշիկ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Թոռնիկ Ղուկասյանը:
Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կրակը մարվել է ու մինչ նրանց ժամանումը վարորդն իր ուժերով կանխել էր կրակի տարածումը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
5836 դիտում
18:58 12-06-2015
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. ընկույզի չափ կարկուտը վնասներ է պատճառել Լոռու մարզի Ճոճկան գյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ