211652_close_icon

6 երեխա, 16 թոռ, 38 ծոռ ու 4 կոռ․ Արճիս գյուղի ամենահայտնի՝ Մարուս բաբոն դարձավ 100 տարեկան

views-count8032 դիտում article-date 15:09 02-08-2025
Մարուսյա Միկիչյանը Տավուշի մարզի Արճիս գյուղի ամենատարեց մարդն է՝ 100 տարեկան։ Օրեր առաջ է տատը մեծ շուքով տոնել ծննդյան հոբելյանը: Մարուսյա տատը հայտնի մարդ է, տասնամյակներ շարունակ ոսկրաբուժությամբ է զբաղվում, ժողավրդական լեզվով ասած՝ սնղչի է։ Մինչեւ հիմա նաեւ կար ու ձեւ է անում, այդ արհեստով էլ է հայտնի:

Մարուսյան զարմանալի առողջություն ունի: Ամեն առավոտ, դեռ արևը դուրս չեկած, տատն այգում է: 6 երեխա,16 թոռ, 38 ծոռ ու 4 կոռ ունի: Միայն թե հեշտ կյանք չի ունեցել, ամուսինը շուտ է մահացել միայնակ է մեծացրել 6 երեխաներին սով տեսել, կարիքի մեջ ապրել բայց երբեք լավատեսությունն ու հավատը չի կորցրել: Իր ամբողջ կյանքում միայն մի բան է արել՝ լավություն։

Մարուսյա տատը երկարակյաց գերդասատն ունի․ մայրը 95 տարի է ապրել, հայրը՝ 94: Տատի կյանքի պատմությունը ուղղակի պատմություն չէ՝ այն օրինակ է՝ ինչպես ապրել հպարտությամբ, արժանապատվությամբ ու սիրով՝ դեպի մարդիկ, կյանքը ու հայրենի հողը։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր