976 դիտում
12:39 23-04-2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը այցելում է Ղրղզստան և Տաջիկստան
ԱՄՆ պետքարտուղարի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Դոնալդ Լուն ապրիլի 22-27-ը կայցելի Ղրղզստան և Տաջիկստան։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Լուն գլխավորելու է ամերիկյան պատվիրակությունը, որը մտադիր է քննարկել ընդհանուր շահերի լայն շրջանակ և ամրապնդել տարածաշրջանային կապերը «առավել փոխկապակցված և ծաղկուն Կենտրոնական Ասիա ստեղծելու համար»։
Բիշքեկում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հանդիպելու է Ղրղզստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ երկկողմանի և տարածաշրջանային նպատակների հետագա առաջընթացի համար, որոնք քննարկվել են մարտին կայացած ԱՄՆ-ի և Ղրղզստանի միջև ամենամյա երկկողմանի արդյունավետ խորհրդակցությունների ժամանակ, նշում է Պետքարտուղարությունը։
«Լուն նաև հանդիպելու է տնտեսական առաջնորդների և քաղաքացիական հասարակության անդամների հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն ավելի լավ աջակցի Ղրղզստանի ստեղծագործական տնտեսությանը, կանանց տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը, մարդու իրավունքներին և մամուլի ազատությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
«Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կմեկնի Դուշանբե կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար՝ նպատակ ունենալով խորացնելու ամերիկատաջիկական գործընկերությունը և քննարկելու ընդհանուր խնդիրներն ու նպատակները՝ այդ թվում անվտանգության հարցում։ Լուն կհանդիպի նաև Տաջիկստանի մամուլի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի ընդգծի մամուլի ազատության կարևորությունը և ուժեղ քաղաքացիական հասարակություն ստեղծելու անհրաժեշտությունը։
Բիշքեկում և Դուշանբեում պետքարտուղարի օգնականը ընդգծելու է ԱՄՆ-ի հավատարմությունը Ղրղզստանի ու Տաջիկստանի հանրապետությունների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը»,- նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդման մեջ։

Նմանատիպ նյութեր
1475 դիտում
14:24 01-04-2015
Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Տաջիկստան և Ղրղզստան
11189 դիտում
20:35 01-05-2018
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կոչ է արել կատարել 2008-ի հրադադարի պարտավորությունները
1159 դիտում
16:29 12-04-2022
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Լեհաստան և Մոլդովա
Այս բաժնից
1030 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1048 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
931 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել