11150 դիտում
20:35 01-05-2018
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կոչ է արել կատարել 2008-ի հրադադարի պարտավորությունները
«10 տարի առաջ այստեղ պատերազմ է եղել։ Ես այսօր այստեղ եմ, որպեսզի հիշեցնեմ Ռուսաստանի իշխանություններին, որ այդ իրադարձություններն աշխարհը չի մոռացել»,-հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուես Միտչելը շփման գծի մոտակայքում գտնվող Օձիս գյուղ այցելության ժամանակ: Հաղորդում է [url=https://www.radiotavisupleba.ge/a/%E1%83%90%E1%83%A8%E1%83%A8-%E1%83%98%E1%83%A1-%E1%83%A1%E1%83%90%E1%83%AE%E1%83%94%E1%83%9A%E1%83%9B%E1%83%AC%E1%83%98%E1%83%A4%E1%83%9D-%E1%83%9B%E1%83%93%E1%83%98%E1%83%95%E1%83%9C%E1%83%98%E1%83%A1-%E1%83%97%E1%83%90%E1%83%9C%E1%83%90%E1%83%A8%E1%83%94%E1%83%9B%E1%83%AC%E1%83%94-%E1%83%A1%E1%83%90%E1%83%9D%E1%83%99%E1%83%A3%E1%83%9E%E1%83%90%E1%83%AA%E1%83%98%E1%83%9D-%E1%83%92%E1%83%90%E1%83%9B%E1%83%A7%E1%83%9D%E1%83%A4-%E1%83%AE%E1%83%90%E1%83%96%E1%83%97%E1%83%90%E1%83%9C/29202438.html]«Ազատությունը»[/url]:
Տեղում առկա իրավիճակը ամերիկացի պաշտոնյային փոխանցել են Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն և ՊԱԾ-ի վերլուծական բաժնի ներկայացուցիչները:
«Մենք այս բաժանարար գիծը որպես միջազգային սահման չենք ընդունում: Մեզ անհանգստացնում է այս գծի մոտակայքում ապրող վրացիների անվտանգությունը: Դատապարտում ենք Վրաստանի քաղաքացիների ձերբակալության, տանջանքների ու սպանությունների դեպքերը, կոչ անում ՌԴ-ի իշխանություններին կատարել 2008 թվականին կրակի դադարեցման մասին համաձայնությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները, հրաժարվել այս շրջանների ճանաչումից: ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Վրաստանին և նրա անվտանգությանը»,- ասել է Ուես Միտչելը:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցման կարևորության մասին հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Նմանատիպ նյութեր
4431 դիտում
11:29 01-07-2016
Ջոն Քերրին կոչ է արել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կատարել ստանձնած պարտավորությունները
Այս բաժնից
637 դիտում
13:24 23-11-2024
Թրամփը Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին առաջադրել է ֆինանսների նախարար
784 դիտում
12:48 23-11-2024
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
1018 դիտում
23:18 22-11-2024
Լեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներին