Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը մրցահարթակ դուրս կգա 5 հայ ծանրորդ
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը մրցահարթակ դուրս կգա 5 հայ ծանրորդ:
Ժամը 15:00-ից կսկսվի 102 կգ քաշային տղամարդկանց մրցապայքարը: Այստեղ Հայաստանը ներկայացնում է երիտասարդ ու տաղանդավոր մարզիկ, գյումրեցի Գարիկ Կարապետյանը:
Ժամը 17:30-ից մրցահարթակը կտրամադրվի 109 կգ քաշային տղաներին: Այս քաշային կարգում ֆավորիտներից է գյումրեցի Սամվել Գասպարյանը: Մեդալների համար այս քաշային կարգում կփորձի պայքարել նաև Պետրոս Պետրոսյանը:
Եվ արդեն երեկոյան ժամը 20:00-ից պայքարի մեջ կներգրավվեն 87 կգ քաշային կանայք: Այս քաշային կարգում ևս Հայաստանը 2 ներկայացուցիչ ունի՝ փորձառու Հռիփսիմե Խուրշուդյանը, ով նույնպես մեդալի հավակնորդ է ու ավելի երիտասարդ Մարգարիտա Առաքելյանը: