Ուկրաինայի զինվորականներն առաջիկա շաբաթներին ամերիկյան Abrams տանկերով վարժանքներ կսկսեն
Ուկրաինական զորքերն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կսկսենամերիկյան արտադրության Abrams տանկերով վարժանքները: Այս մասին գրել է Politico-ն՝ նշելով, որ այս մասին ասել են ԱՄՆ պաշտպանության նախարարության 2 պաշտոնյաներ՝ անանուն մնալու պայմանով:
Սպասվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կհայտարարի այդ քայլի մասին ուրբաթ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 11-րդ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում: Խմբում ներգրավված են ավելի քան 40 երկրից ներկայացուցիչներ: Խումբը Կիևին աջակցում է Ռուսաստանի հարձակման դեմ:
31 M1A1 Abrams տանկերը կտեղափոխվեն Գերմանիայում տեղակայված «Գրաֆենվյոհր» ուսումնական տարածք մայիսի կեսերից մինչև վերջ: Դասընթացը կսկսվի մեկ-երկու շաբաթ անց՝ տանկերի սպասարկման շրջանն անցնելուց հետո:
Բայց տանկերը, որոնցով ուկրաինական զինված ուժերը կմարզվեն Գերմանիայում, տարբերվում են նրանցից, որոնք ի վերջո կժամանեն Ուկրաինա՝ մարտի դաշտում օգտագործելու համար, քանի որ դեռ վերանորոգման փուլում են։