211652_close_icon
views-count1615 դիտում article-date 09:13 21-04-2023

«Զապի եգան Արտյոմ Լեննականսկին» կմնա կալանքի տակ․ մանրամասներ՝ գյումրեցի «օրենքով գողերի» դատավարությունից․ «Առավոտ»

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «օրենքով գողերի» դատավարությունը։ Գրում է «Առավոտը»։

Օրենքով գող Արտյոմ Ղազարյանի կամ ինչպես լայն շրջանակներին է հայտնի ՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկիի» (նա օրենքով գող «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին է) պաշտպանը դատարանին միջնորդել է նշանակել բժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

Դատարանը բավարարել է այս միջնորդությունը, սակայն մերժել է փոխել նրա խափանման միջոցը։ Պաշտպանը միջնորդել է կալանքը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով՝ կամ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել կամ ենթարկել տնային կալանքի։

Դատարանն երեկ 2 ամսով երկարացրել է նաև այս քրեական վարույթով անցնող երկու ամբաստանյալների՝ Էդմոնդ Գրիգորյանի և Ցոլակ Գևորգյանի՝ Տեքստիլի Ցոլոյի տնային կալանքի ժամկետը։ Այսօրվանից սկսվել է հիմնական դատաքննության փուլը։

Հիշեցնենք, որ դատաքննությունը 8 ամիս է ընթանում է, այն հիմնական փուլ չէր մտել, այդ ընթացքում փոխվել է 3 դատավոր։ Այժմ փոխանցվել է չորրորդին՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։ Այս գործով անցնում են ութ ամբաստանյալներ, այդ թվում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ճանաչված գործարար Ռաֆիկ Իգիթյանն ու ու նրա որդին՝ Աշոտ Իգիթյանը։

Գլխավոր ամբաստանյալը օրենքով գող Սուրեն Ավետիսյանն է՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, որը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ» կայացնելու մեջ։

Մյուսները, որոնք ըստ քրգործի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք են, մեղադրվում են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մեջ։ Հիշեցնենք, որ այս գործով 8 ամբաստանյալներից կալանավորված են մնացել երեքը։ Չնայած տարբեր դատական ատյաններին ուղղված բողոքներին՝ գլխավոր ամբաստանյալ Սուրեն Ավետիսյանի խափանման միջոցը չի փոխվում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր