3571 դիտում
20:28 01-06-2023
Տնային կալանք՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկիին» և «Զապի եգան Արտյոմ Լեննականսկիին»․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «օրենքով գողերի» դատավարությունը։
Դատավոր Ժենյա Մելիքսեթյանը, քննելով օրենքով գողեր Սուրեն Ավետիսյանի՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկիի» և Արտյոմ Ղազարյանի կամ ինչպես լայն շրջանակներին է հայտնի ՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկիի» (նա օրենքով գող «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին է) խափանման միջոցի հարցը՝ որոշել է նրանց տնային կալանքի ենթարկել։
Սուրեն Ավետիսյանի դեպքում տնային կալանքը համակցված է 40 միլիոն դրամ գրավով, Արտյոմ Ղազարյանի դեպքում՝ 30 միլիոն դրամ գրավով։
Դատարանը տնային կալանքի է ենթարկել նաև այս գործով անցնող Կարեն Վարոսյանին՝ «Աֆիշի Կարենին»՝ նրան ևս 30 միլիոն դրամ գրավ համակցությամբ տնային կալանքի ենթարկելով։
Այսօր լրանում էր այս երեքի կալանքի ժամկետը, դատարանը կամ պիտի երկարացներ կամ խափանման այլ միջոց ընտրեր։ Դատարանը որոշեց երեքամսյա տնային կալանք տալ։
Հիշեցնենք, որ այս գործով գլխավոր ամբաստանյալը օրենքով գող Սուրեն Ավետիսյանն է՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, որը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ» կայացնելու մեջ։
Մյուսները, որոնք ըստ քրգործի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք են, մեղադրվում են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մեջ։
Այս գործով կա 8 ամբաստանյալ, որոնից կալանավորված էին մնացել երեքը։
Չնայած առողջական ծանր վիճակին ու տարբեր դատական ատյաններին ուղղված բողոքներին՝ գլխավոր ամբաստանյալ Սուրեն Ավետիսյանի խափանման միջոցը 9 ամիս շարունակ չէին փոխում։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
5003 դիտում
12:35 25-07-2022
«Պաշի տղա Սուրո Լեննականսկին» քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է ստեղծել․ 7 անձ կալանավորված է․ ՔԿ
Այս բաժնից
655 դիտում
23:37 27-12-2024
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
598 դիտում
23:12 27-12-2024
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են․ Հայկ Կոստանյան