14606 դիտում
11:55 04-11-2014
Նոր մանրամասներ «օրենքով գող» Զապի առողջական վիճակի մասին
«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նաեւ փոխանցեց, որ Ա. Սողոյանը կամ նրա պաշտպանը նրան դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու հարցով չեն դիմել: «Բացի այդ, նա այս օրերի ընթացքում առողջական ոչ մի գանգատով չի դիմել, ինչը ինքնին ենթադրում է, որ առողջականը լավ է»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Անդրանիկ Սողոյանը մի շարք առողջական խնդիրներ ունի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Վահագն Մարտիրոսյանը: Հարցին, թե դա կարո՞ղ է ազդել կալանքի որոշման վրա, պատասխանել էր. «Գուցե: Չեմ կարող ասել, բայց ես բողոքարկելու եմ կալանքի որոշումը: Երեկ կերակրափողի խնդիր է ունեցել եւ եւս մի քանի հիվանդություններ ունի: Երեկ մինչև դատարան բերելը նրան տեղափոխել էին հիվանդանոց: Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի սանկցիան տալուց հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ»:
Տեղեկացրել էինք նաեւ, որ մեր տեղեկություններով, ներկա պահին ճշտվում է Անդրանիկ Սողոյանի քաղաքացիության հարցը. եթե նա ՀՀ քաղաքացիություն ունենա, շատ հնարավոր է, որ Հայաստանում պատիժը կրի: Փաստաբանը, արձագանքելով այդ հանգամանքին, ասել էր. «Ես ընդամենը կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալը ՀՀ քաղաքացի է»:
Մինչեւ այդ հոկտեմբերի 31-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հատնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է նշված դատարան՝ Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել էր գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ա. Սողոյանը 30 օրով վերցվել է կալանքի: Դատավորը մերժել էր նաև գրավի դիմաց ազատ արձակելու նրա փաստաբանի միջնորդությունը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Ա. Սողոյանը դատարան էր բերվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության մեծ թվով աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների ուղեկցությամբ: Դատարանի բակում էին գտնվել նաև Ա. Սողոյանի ընկերները, ինչպես նաև հանցագործ աշխարհում քրեական հեղինակություններ, ովքեր հիմնականում արտասահմանյան մակնիշի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով էին: Դատարանում ուժեղացված ծառայություն են կատարել դատական կարգադրիչները՝ ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ: Դատարանի բակում է կայանված եղել նաև Ա. Սողոյանին պատկանող Lexus մակնիշի 22 QQ 002 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան Անդրանիկ Փայլակի Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Արձագանքելով հարցին, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից հոկտեմբերի 30-ին Երևանի Խորենացի փողոցից բերման ենթարկված 46-ամյա Անդրանիկ Սողոյանը, ում նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել էր եվրոպական կալանքի սանկցիա և հայտարարվել միջազգային հետախուզում, արտահանձվելու՞ է Չեխիայի Հանրապետություն, թե ոչ, արձագանքեցին. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանձնման մասին 13.12.1957 Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հանձնել Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավաuու մարմինները գործ են հարուցել, կամ ովքեր հետախուզվում են վերոնշյալ մարմինների կողմից` դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով, իսկ հանձնումը բացառող հանգամանքների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները պետք է լուծեն նրան Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, ղեկավարվելով Հանձնման մասին 13.12.1957 Եվրոպական կոնվենցիայի 1-ին, 6-րդ և 16-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 478.2.-րդ, 479-րդ հոդվածների պահանջներով ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան Անդրանիկ Փայլակի Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ»:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրանիկ Սողոյանն իր «Զապ» մականունը ստացել է դեռ մանկուց՝ «Զապորոժեց»-ի հետ նմանության համար, իսկ «օրենքով գող» «կնքվել է» 20 տարի առաջ՝ 26 տարեկան հասակում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել «Զապ» մականունով հայտնի` 46-ամյա Անդրանիկ Սողոյանին: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշել էինք նաեւ, որ 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը (մականունը՝ «Զապ») Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի (սպանութուն), 235 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: 20.10.2014 թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
Նմանատիպ նյութեր
176302 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
17531 դիտում
16:55 31-10-2014
Ինչ ընթացք է ստանալու «օրենքով գող» Զապի գործը և ինչու են նրան այդ մականունով կնքել
Այս բաժնից
676 դիտում
23:37 27-12-2024
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
613 դիտում
23:12 27-12-2024
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են․ Հայկ Կոստանյան