57573 դիտում
16:54 20-04-2023
Հայտնի է՝ ով է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության նոր պետի հավանական թեկնածուն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանությունում ավարտվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցույթին մասնակցել են Ոստիկանության 4 ծառայողներ։
Մրցույթին մասնակցել են Ոստիկանության ծառայողներ՝ Արթուր Խուդինյանը, էդգար Սուսլիյանը, Արծրուն Շախկյանը և Անդրանիկ Սողոմոնյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մրցույթը բարձր բալերով անցել է Ա․ Խուդինյանը, ով աշխատաում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի՝ ծառայության գծով տեղակալ, կոչումով՝ Ոստիկանության գնդապետ է։
Մրցույթի արդյունքները պետք է ներկայացվեն ՀՀ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանին։ Եվ նախարարի հրամանով նոր միայն պարզ կլինի, թե ով է Պարեկային Ծառայության նոր պետը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի