211652_close_icon
views-count961 դիտում article-date 21:03 19-04-2023

Սամբոյի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի երկու ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել

Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը. մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները երկու բրոնզե մեդալ են նվաճել: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության նախարարությունից։

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալին արժանացել է նաև մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Դալլաքյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Վրաստանի ներկայացուցչի հետ:

Սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-23-ը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 20 երկրի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները:

Ապրիլի 19-ին և 20-ին մրցագորգերը կտրամադրվեն մեծահասակներին: Հայաստանի սամբոյի մեծահասակների հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Վահագն Չալյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (98+ կգ):

Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են Արփինե Մնացականյանը (50 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ) և Մելինե Մամիկոնյանը (59 կգ):

Ապրիլի 21-ին «Ռոմեմա արենայի» մրացագորգերը կտրամադրվեն երիտասարդներին, ապրիլի 22-ին՝ դեռահասներին, իսկ առաջնության վերջին օրը՝ ապրիլի 23-ին, պատանիներին:

Իսրայել են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սմբատ Հովհաննիսյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Մարտին Միրզոյանը և Ազատ Անդրյանը:

Նմանատիպ նյութեր