Թայվանը աերոտիեզերական Boeing կորպորացիայից կգնի 400 հականավային հրթիռներ։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով գործարքի մանրամասներին ծանոթ աղբյուրին։
Գործակալությունը նշել է, որ խոսքը Harpoon տակտիկական հրթիռների մասին է։ Առաջին անգամ դրանք կլինեն ցամաքային, այլ ոչ թե նավային բազավորման հրթիռներ, ինչպես նախկինում էր։ Մատակարարումները կիրականացվեն Թայվանին զենք վաճառելու որոշման շրջանակում, որն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2020թ.։
Ապրիլի 12-ին The Defense Post պորտալը, հղում կատարելով Պենտագոնի ծանուցմանը, տեղեկացրել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը պայմանագիր են կնքել Boeing ընկերության հետ 400 Harpoon տակտիկական հրթիռների եւ ուղեկցող սարքավորումների արտադրման եւ մատակարարման մասին (գումարը՝ 1,7 մլրդ դոլար)։ Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներն այն ժամանակ չէին նշել, թե արդյոք այդ հրթիռները նախատեսված էին Թայվանի համար։