1024 դիտում
20:57 14-04-2023
Նորանշանակ ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Տեղ գյուղում
Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը այսօր՝ ապրիլի 14-ին, իր առաջին աշխատանքային այցն է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ համայնք։
Պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ այցի նպատակն էր ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ՀՀ զինված ուժերի զինծառայողներին մոտենալու, սադրելու եւ հրազենային զենքերից, այնուհետեւ տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարելու դեպքից հետո տեղում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելը, խախտումները հաստատող փաստեր եւ ապացույցներ հավաքագրելը, քաղաքացիական բնակչությանը մտահոգող խնդիրներին ծանոթանալը։
Մարդու իրավունքների պաշտպանը տեղում իրավիճակը քննարկել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ինչպես նաեւ բնակիչների հետ։ Բնակիչները մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի եւ անվտանգության, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության եւ այլ հիմնական իրավունքների հետ կապված։ Նրանց կողմից կարեւորվել են արոտավայրերի օգտագործման, անասնապահությամբ զբաղվելու միջոցով իրենց ընտանիքներին ապահովելու խնդիրները։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն ունեն նաեւ սահմանային բնակավայրերի մարդկանց ահաբեկելու նպատակ։
Այսպիսով, ապրիլին ադրբեջանական կողմի իրականացրած գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակի հետ կապված հավաքագրված փաստերը վկայում են, որ խախտվում է բնակիչների սեփականության իրավունքը, վտանգվում են նրանց կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքները, բնակիչները զրկվում են գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։
Ինչպես վերը նշված, այնպես էլ հավաքագրված մյուս փաստերը ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն իրավասու միջազգային կազմակերպություններին եւ այլ դերակատարներին, ինչպես նաեւ պետական իրավասու գերատեսչություններին։

Նմանատիպ նյութեր
1528 դիտում
12:04 01-08-2021
Պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
865 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
973 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
700 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին