9274 դիտում
20:17 13-04-2023
«Ձեռները կապելուց հետո վա՜յ դադա, վա՜յ դադա էր կանչում»․ պատմում է ադրբեջանցուն բռնած կապանցի անտառապահը․ aravot.am
Սյունիքի մարզի Կապանի Աճանան բնակավայրի մոտակայքում հայտնաբերված ադրբեջանցուն առաջինը տեսել, կասկածել ու իրավապահ մարմիններին ահազանգել է Կապանի անտառտնտեսության անտառապահ Արա Սուքիասյանը։
Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացվել, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի անտառտնտեսության եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները։
«Լուսադեմին մոտ էր, որ ինձ զանգահարեցին, ասեցին՝ տագնապ է աշխատանքի վայրում, շուտ հասեք։ Տնօրենս՝ Սասուն Մանուկյանն ասաց, որ պետք չի խուճապի մեջ ընկնել, ընդամենը պիտի հսկենք անտառային ճանապարհները, ցույց տանք կածանները ու ասաց՝ այն ադրբեջանցին այս կողմերում է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արա Սուքիասյանը։ Նրա պատմելով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, իր տնօրեն Սասուն Մանուկյանին տեսավ վաղ առավոտյան Վերին Խոտանան գյուղի հատվածում։ Մարզպետը բոլորին տեղաբաշխում է ըստ դիրքերի՝ անտառային ճանապարհների ու կածանների տարբեր հատվածներում։
Արա Սուքիասյանն ատամնաբույժի մոտ պիտի գնար ու թույլտվություն խնդրելով, ընդմիջման ժամին տիկնոջ հետ, իր սեփական ավտոմեքենայով Կապան է իջնում։ «Եկա ճանապարհին, տեսա մի հոգի անցնում է, տիկնոջս հարցրի՝ կարո՞ղ է սա այն ադրբեջանցին լինի, տիկինս ասաց՝ կարող է, ինչ գիտես ով կլինի։ Ավտոն դանդաղեցրի, տեսա շարժ չկա, ասի լավ պտտվեմ»,-պատմում է կապանցի անտառապահը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
22491 դիտում
17:14 02-10-2020
Շավարշը կապանցի 4-րդ նահատակն էր․ ձեր արյունն իզուր չի թափվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
Այս բաժնից
907 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1327 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է
964 դիտում
15:49 22-12-2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. ԶԼՄ