211652_close_icon
views-count3196 դիտում article-date 09:35 12-07-2022

«Բա մի հատ չհարցնեմ արջից՝ ինչո՞ւ հարձակվեց վրաս»․ կապանցի անտառապահը մենամարտել է արջի հետ. Aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

aravot.am-ը գրում է. «Ժամը 4-ի կողմերն էր, հաց էինք ուտում։ Կինս ասաց, որ ճանապարհաշինարներից մեկը կաթը մոռացել է։ Զանգեցի՝ որ զգուշացնեմ։ Ասաց՝ գիտեմ, դեռ գործ եք անում, բայց ձորում արջ կա, ցանկապատի տակ»,-պատմում է Կապանի անտառտնտեսության անտառապահ Մայիս Գեւորգյանը։ Անմիջապես տեղյակ է պահում անտառտնտեսության տնօրինությանն ու իջնում Գեղվաձոր։

Տեղ հասնելով նկատում է, որ արդեն բնապահպանական տեսչության մասնագետներն այնտեղ են։ Տեսնելով անտառապահին՝ վերջիններս ասում են, որ կտրող գործիք վերցնի ու շտապ գա։ «Վերցնում եմ, իջնում եմ ներքեւ, հասա արջի մոտ։ Իրավիճակը այնպիսին էր ՝ որ պիտի կտրեինք մետաղալարը, արջը ազատեինք»,-հիշում է անտառապահը։

Կտրում են մետաղալարը․արջը փոխանակ իջնելու ձորը, դեմ առ դեմ դուրս է գալիս Մայիս Գեւորգյանի դեմ։ Մի կողմում ինքն է, իրենից հետո Կապանի անտառտնտեսության տնօրեն՝ Սասուն Մանուկյանը։ Հարձակումը իր վրա է վերցնում անտառապահը։ Ասում է՝ պիտի մենամարտեի, ուշադրությունը վերցնեի իմ վրա, որ ոչ մեկին չվնասի։ «Փորիցս է փորձում բռնի, երկու ձեռքով տալիս եմ գլխին, ատամներով ծունկս է բռնում։ Իմ բոյից բարձր արջ էր։ Մի կերպ բրդում եմ դեպի ձորը, բայց նորից հետ է գալիս»,-պատմում է Մայիսը։

Երկրորդ մենամարտի ժամանակ Մայիսը, երբ փորձում է խփել՝ ձեռքը ամբողջությամբ մտնում է արջի բերանը։ Կապանի անտառտնտեսության տնօրենը փայտով խփում է արջին՝ փորձելով ազատել անտառապահին՝ արջի ճիրաններից։ «Կարեւորը բռնեի արջի վիրավոր թաթը, ամեն ինչ կընկներ տեղը, բայց չեմ կարողանում։ Արջն ինձ է բրդում, ես՝ արջին։ Մի կերպ բրդելով տարա դեպի ձորը, արդեն ուզում էր նորից ձեռքս բռներ, բայց բրդում եմ ներքեւ, Մանուկյանն էլ փայտով խփում է մեջքին ու տենց ոռնալով փախչում է»,-պատմում է Մայիս Գեւորգյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր