22494 դիտում
17:14 02-10-2020
Շավարշը կապանցի 4-րդ նահատակն էր․ ձեր արյունն իզուր չի թափվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/10/02/1139477/?fbclid=IwAR1ZUL073CvXXrs5iPs1A_u27lpZ_TsBSqG2a7bV_nOFFsIBOYH5ZImTHcE]Aravot.am[/url]-ը գրում է. Հոկտեմբերի 2-ին կրկին մարդաշատ էր Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։ Կապանցիները վերջին հրաժեշտը տվեցին սեպտեմբերի 29-ին զոհված Շավարշ Մուրադյանին։
Ծնվել է 1996 թվականին Կապանում։ Սովորել է Կապանի թիվ 7 եւ թիվ 3 դպրոցներում: Սովորելու տարիներին աչքի էր ընկնում դպրոցական առարկայական օլիմպիադաներում, 11-րդ դասարանում շահեց «ՖԼԵՔՍ» մրցույթում եւ ուսումը շարունակեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ից վերադառնալուց եւ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարան: 2015 թ. զորակոչվեց Հայկական բանակ, մասնակցել Ապրիլյան քառօրյա պատերազմին: Եկեղեցուց սյունեցիները շարժվեցին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ զինվոր նահատակին հուղարկավորեցին զինվորական պատիվներով։
Ընդամենը երկու օր առաջ էլ Սյունիքի մարզկենտրոնի բնակիչները հրաժեշտ տվեցին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսած պատերազմում զոհված կապանցիներին՝ Գառնիկ Խլղաթյանին, Սասուն Ներսիսյանին, Արամ Գրիգորյանին:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/02/1139477/?fbclid=IwAR1ZUL073CvXXrs5iPs1A_u27lpZ_TsBSqG2a7bV_nOFFsIBOYH5ZImTHcE]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1802 դիտում
14:51 13-09-2014
23-ամյա Շավարշը ծեծել է նախկին կնոջը ուրիշից ծաղկեփունջ ընդունելու և այն նվիրողի անձը չբացահայտելու համար