211652_close_icon

Մհեր Գրիգորյանն ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության խորացման հնարավորությունները

views-count1231 դիտում article-date 10:24 13-04-2023
Ապրիլի 12-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիի հետ։ Այս մասին տեղեկացնում է  ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

Երկու կողմերը ընդգծել են ԱՄՆ ՄԶԳ հետ արդյունավետ համագործակցությունը և Գործակալության ներգրավվածությունը Հայաստանում։

Փոխվարչապետ Գրիգորյանը և Էրին ՄակՔին մտքեր են փոխանակել երկրում ՄԶԳ ծրագրի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարբեր բնագավառներում համագործակցության խորացման հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր