211652_close_icon
views-count1042 դիտում article-date 12:24 11-04-2023

Բլինքենը Ճապոնիայում կմասնակցի Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպմանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ճապոնիայում կմասնակցի Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպմանը և նրանց հետ կքննարկի իրավիճակը Ուկրաինայում, միջուկային զինաթափումը, պարենային և էներգետիկ անվտանգության հարցերը։

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների համար հատուկ ճեպազրույցում՝ նվիրված Բլինքենի Վիետնամ և Ճապոնիա կատարելիք այցին։

Այցը տեղի կունենա ապրիլի 14-18-ը։

Նմանատիպ նյութեր