211652_close_icon
views-count2068 դիտում article-date 11:43 09-04-2023

Հոլանդի ֆանտաստիկ ցուցանիշները․ Նորվեգացին մոտ է ԱՊԼ-ի բացարձակ ռեկորդակիր դառնալուն

Ապրիլի 8-ին «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս հաղթեց «Սաութհեմփթոնին» Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում՝ 4-1: Գրում է Armsport-ը։

Հաղթողների կազմում դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Դրա շնորհիվ 22-ամյա գոլահարը հաղթահարեց իր կարիերայի ընթացքում խփած 200 գոլերի շեմը (44 գոլ «Մանչեսթեր Սիթիում», 86՝ Դորտմունդի «Բորուսիա», 29՝ «Զալցբուրգ», 20՝ «Մոլդե», 21՝ Նորվեգիայի հավաքական):

Սա լավագույն ցուցանիշն է գործող ֆուտբոլիստների շրջանում, որոնց տարիքը չի գերազանցում 23 տարեկանը։ Հոլանդի ամենամոտ հետապնդողը «Լիլ»-ից Ջոնաթան Դեյվիդն է, ով 23 տարեկանում խփել է 114 գոլ։ 3-րդ տեղում «Չելսիի» 23-ամյա ֆուտբոլիստ Կայ Հավերցն է՝ 90 գոլով։

Նմանատիպ նյութեր