211652_close_icon
views-count6203 դիտում article-date 19:48 08-04-2023

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հարության տոնի առթիվ:

«Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Թող ինչպես և միշտ, Սուրբ Հարության խորհուրդը համախմբի, ուժ ու զորություն տա աստվածահաճո և բարի գործերի իրականացմանը։
Աստծո օրհնանքն ու բարեշնորհությունը, այս տոնի լույսն ու խորհուրդը միշտ ուղեկից լինեն բոլորիս»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր