1240 դիտում
16:32 06-04-2023
Որևէ պետական հիմնարկում չտեսնեմ, որ մեկը լոբի է տվել, մեկը բրինձ է տվել, մեկն էլ Լեոնարդո դա Վինչիի օրիգինալ նկարը բերել, ուսուցչանոցում կախել է․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառույցներին հանձնարարեց դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան։ Փաշինյանն այս հանձնարականը տվեց Կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Մեզ պետք է դադարեցնել այն պրակտիկան, երբ պետական հիմնարկները դառնում են ավանդական բարեգործության օբյեկտ։ Օրինակ՝ 4 հատ աթոռ, հեռուստացույց և այլն, և այլն։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է և աթոռ, և հեռուստացույց գնել։
Բայց մյուս կողմից կան անհատներ և ընկերություններ, որոնք ուզում են ներգրավվել բարեգործության մեջ։
Այստեղ մենք պետք է բովանդակային հետևյալ փոփոխությունն անենք՝ բարեգործական բոլոր ծրագրերը պետք է տեղավորվեն կառավարության ռազմավարությունների շրջանակում։ Օրինակ, մենք որոշել ենք, որ կրթահամալիր ենք կառուցելու, դրա գույքը պետք է լինի բացարձակ նոր՝ մեր սահմանած չափանիշներին համապատասխան։ Բարեգործների համար, կարծում եմ, հնարավորություն կա՝ բացելու հատուկ հաշվեհամար, որ ովքեր ուզում են, թեկուզ հասցեական այսինչ կրթահամալիրի համար գումար տան՝ խնդրելով օգտագործել հենց այդ նպատակով գույք ձեռք բերելու համար»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ ով ուզում է անել բարեգործություն, թող մասնակցի կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը։
«Թող դիմեն նախարարություն, և նախարարությունը կասի՝ որտեղ կարող են ֆինանսներն ուղղել, որովհետև հատուկ բարեգործական աթոռներ կան, որ նկարում են, հենց ռեպորտաժը վերջանում է, կոտրվում է աթոռը»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը զգուշացրեց, որ այդ հանձնարարականից դուրս եկողները խիստ կպատժվեն։
«Որևէ պետական հիմնարկում չտեսնեմ, որ մեկը լոբի է տվել, մեկը բրինձ է տվել, մեկն էլ Լեոնարդո դա Վինչիի օրիգինալ նկարը բերել, ուսուցչանոցում կախել է»,- եզրափակեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
893 դիտում
14:52 28-04-2015
Միլանում 500 տարվա մեջ առաջին անգամ լայն հանրությանը ցուցադրվել են Լեոնարդո դա Վինչիի որմնանկարների դրվագները
5603 դիտում
21:30 08-05-2016
Առաջին աստղադիտակի գծագրերը հայտնաբերվել են Լեոնարդո Դա Վինչիի գրառումներում
4606 դիտում
13:41 11-10-2017
Լեոնարդո Դա Վինչիի «Սալվատոր Մունդի» կտավը կհանվի աճուրդի, նախնական գինը կլինի 100 մլն դոլար
Այս բաժնից
1663 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1519 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան